Կերտենք խաղաղություն միասին

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ իրականացնում է “Միասին” խաղաղաշինական ծրագիրը, որի շրջանակներում մի շարք երաժիշտներ, բանաստեղծներ, դիզայներներ և PR մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից ու Ղարաբաղից ներկայացրել են իրենց ստեղծագործությունները “Խաղաղություն” թեմայով:

Վերը նշված բոլոր ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ Facebook սոցիալական ցանցի մեր էջում` «Project «Together!»/Events: Խնդրում ենք քվեարկել յուրաքանչյուր անվանակարգում Ձեր կարծիքով լավագույն ստեղծագործության օգտին` սեղմելով «Like» հրահանգը: Քվեարկությունն ընթանալու է մինչև 2012 թվականի հունվարի 10-ը` 24:00:

Կանխավ շնորհակալություն,

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ