Travel Europe
Նախքան ձեր՝ եվրոպական երկրներ կատարելիք ճամփորդության վայրի ընտրությանն անցնելը` կցանկանայինք նշել, որ այս բաժնում ներառված են Եվրոպայի խորհրդի անդամ երկրները և Բելառուսը: Բաժնի հայերեն էջում երկրներին կցված հղումների ընտրությունը կատարվել է ելնելով համացանցում առկա հայկական տուրիստական գործակալությունների ընձեռած հնարավորությունից: Երկրներից մի քանիսը ներկայացված են ռուսալեզու հղումներով: Հուսանք, որ հեշտությամբ կգտնեք ճամփորդելու ձեր նախընտրած նպատակակետը:
