Երևանյան մշակութային անցուդարձ

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը 

Հունիսի 6-ին` մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի հանդիսավոր բացումը կայացել է Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ընթացքում իրենց կատարումներով ներկայացել են 2007 թվականից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:
Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթն այս տարի ուղղված է տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 7-9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին: Հունիսի 14-ին կկայանա գալա համերգն ու պարգևատրման արարողությունը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «թավջութակ» մասնագիտության համար սահմանել է հետևյալ մրցանակները.
◆ 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ,
◆ 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ,
◆ 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Այս նյութը դիտել են – 28 անգամ

Աղբյուրը HARTAK.am

Ներկայացում | Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Շերշե լա ֆամ

2013-01-19
Տոմսերի արժեքը` 1500, 2500, 3000, 4000 դրամ

Պրեմիերա

Ըստ Ալդո Նիկոլայի

Դերերում` Վարուժան Մանուկյան, Թամարա Պետրոսյան, Նարեկ Դուրյան

Բեմադրությունը, երաժշտությունը և պիեսի ադապտացիան` Նարեկ Դուրյանի

Պրոդյուսեր` Քրիստինե Հովհաննիսյան

Սկիզբը` 19:00:

Համերգ | Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Խաչատրյանի անվան տրիո

2013-01-19

Համերգի ընթացքում կկատարվեն Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները:

Մենակատարներ`

Արմինե Գրիգորյան /դաշնամուր/

Կարեն Շահգալդյան /ջութակ/

Կարեն Քոչարյան /թավջութակ/

Քրիստինա Անտոնյան /ջութակ/

Յանա Դարյան /ալտ/

Սկիզբը` 19:00:

Մուտքն ազատ է:

Ներկայացում | Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Սե լա վի

2013-01-26
Տոմսերի արժեքը` 1500, 2500, 3000, 4000 դրամ

Կատակերգություն:
Գլխավոր դերում Նարեկ Դուրյան:
Սկիզբը` ժ. 19.00:

Մանկական ներկայացում | Խամաճիկների պետական թատրոն

Անխելք մարդը

2013-01-27
Տոմսերի արժեքը` 600 դրամ

Ըստ Հովհաննես Թումանյանի

Բեմադրությունը՝ Արմեն Էլբակյանի

Հ. Թումանյանի «Անխելք մարդը», «Կիկոսի մահը», «Ձախորդ Փանոսը» ստեղծագործությունների միակցության միջոցով կառուցված ներկայացում է, ուր պատմվում է այն մասին, թե ինչպես անխելք Փանոսը չկարողացավ տեր կանգնել իրեն տրված բախտին։

Սկիզբը` ժ. 12:30, 14:00, 15:30: