European Integration
Եվրոպական ինտեգրացիա Հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Գերակայություններ
    • Կազմակերպության կառուցվածք
    • Մեր թիմը
      • Մեր թիմը. ծանոթացում
      • Անդամներ
    • Անդամագրություն
    • Նպատակն ու խնդիրները
    • Երիտասարդական թև
  • Գործունեություն
    • Իրականացրած ծրագրեր
    • Ընթացիկ ծրագրեր
    • Հրատարակություններ
    • Այլ միջոցառումներ
  • Գործընկերներ
  • Պատկերասրահ
  • Հետադարձ կապ
  • Armenian
  • English
  • Ռեսուրսների անկյուն
  • Հայտարարություններ
  • Travel Europe
  • Երևանյան մշակութային անցուդարձ
  • Եվրոպական մշակույթ
  • Օրացույց
Շաբաթվա տեսանյութ
\"Պիտի ապրենք\"՝ Արցախի երեխաների խաղաղության կոչը համայն աշխարհին
« Նախորդ տեսանյութերը
Երաժշտական առաջարկ

Hauser - Schindler\'s List

« Նախորդ երաժշտական առաջարկները
Շաբաթվա նկար
«Արարատ լեռան հովիտը» (1882թ.) – նկարիչ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900) «Արարատ լեռան հովիտը» (1882թ.) – նկարիչ` Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկի (1817-1900)
« Այլ առաջարկներ

Սալվադոր Դալի

[Show as slideshow]
Հիշողության հարատևություն
Սիրո գավաթ (1976) - հեղինակ` Սալվադոր Դալի (1904-1989), իսպանացի սյուրռեալիստ:
Սալվադոր Դալի - “Միրաժ” 1946թ., նկարը Դալիի եռագրության մասն է կազմում, որը նկարվել է “Անապատի ծաղիկը” օծանելիքի տարածման համար. Մասնավոր հավաքածու
 Մեդիտատիվ վարդ  -  հեղինակ` Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա
«Թիթեռներով բնապատկեր» (1959) – հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; Նկարում պատկերված թիթեռների թևերը շատ փխրուն են: Սակայն ավելի փխրուն են հանդիպակաց ժայռի մակերեսին արտացոլվող նրանց ստվերները:
 «Մոլորակների Գալաթեան» - տիկին Դալիի` ատոմներից բաղկացած անմահական նկարը; հեղինակ` Սալվադոր Դալի (1904-1989); Դալիի «Ատոմային-Առեղծվածային» ժամանակաշրջանից; Դալիի խոսքերով Գալային` իր` ազգությամբ ռուս կնոջն ու մուսային, նկարելը որպես հավերժահարս` Գալաթեա, «մարմնավորել է տիեզերքի միասնությունը և մոլորակների երաժշտությունը, որի ներքո պարում են ջրահարսները»; պահպանվում է Դալիի Տուն-թանգարանում, Ֆիգերաս, Իսպանիա
«Մի խելացնոր-քննադատ քաղաքի արվարձաններ. Ցերեկը եվրոպական պատմության ծայրամասերում» (1936) – ոճը` սյուրռեալիզմ; հեղինակ` Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; պահվում է Ռոտերդամի Բոյմանս վան Բոնինգեն Թանգարանում, Հոլանդիա; Նկարի մասին Դալին գրել է, որ, երբ առաջին անգամ հանդիպել է կնոջը` Գալային, նա խաղող էր ուտում: Ահա և նա` ձեռքում բռնած խաղողը` մի խելացնոր-քննադատ քաղաքի արվարձաններում. Ցերեկը եվրոպական պատմության ծայրամասերում:
 “Գարնան առաջին օրերը” (1929թ.), հեղինակ` Սալվադոր Դալի (1904-1989), իսպանացի սյուրռեալիստ: Կտավը պահվում է Սալվադոր Դալի թանգարանում, Սեինտ Պետերսբերգ, Ֆլորիդա, ԱՄՆ
 «Խորհրդավոր ընթրիք» (1955 թ.) - հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; կտավում նկարիչը մոդեռն ոճի սկզբունքներով համադրել է բուն ընթրիքը, Քրիստոսի քայլելը ջրի վրայով, խաչելությունը և աղոթքը Հուդայի դավաճանությունից առաջ: Կտավն աստվածաշնչյան տեքստի փոխըմբռնումն ու մեկնաբանումն է:
 «Լինքոլնը Դալիի աչքերով» (1976 թ.) - հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; կտավը ստեղծվել է Դալիի «Գալան խորհում է Միջերկրական ծովի մասին» ստեղծագործության հիման վրա, որը 20 մետր հեռավորության վրա վերափոխվում է Աբրահամ Լինքոլնի դիմանկարի (ի պատիվ Ռոտոկոյի)։  Առաջարկվում է նկարը դիտել 20 մետր հեռավորության վրա (մոտ 66 ոտնաչափ), որպեսզի խճանկարում  հստակ ընկալվի Աբրահամ Լինքոլնի պատկերը: Երբ մոտենում ենք պատկերին, այն դանդաղորեն վերածվում է հավաքածուի` տարբեր պատկերներով, որոնք թվում է, թե անջատ են ամբողջական աշխատանքից:   Առաջին անձնավորությանը, որին տեսնում ենք, Գալան է` Դալիի սիրելին, կինը և նրա մուսան: Նա կանգնած է մեջքով դեպի մեզ` թաքցնելով դեմքի արտահայտությունը : Գալայից վերև` կարմիր և նարնջագույն ամպերի մեջ  Քրիստոսի կերպարն է ներկայացված: Ներքևի ձախ մասում, Գալայի փոքրիկ մարմնացումն է, իսկ նրա կողքին Լինքոլնի ավելի փոքր նկարն է պատկերված: Աջ կողմում կնոջ ուրվագիծ  է, որով , ենթադրվում է, որ փորձ է արվել արվեստի գործը վերածել օրիգինալ վիմագրության:
Ամերիկայի հայտնագործումը Քրիստափոր Կոլումբոսի կողմից (1958-1959թթ.) - հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; կտավում պատկերված է Քրիստափոր Կոլումբոսի` Նոր Աշխարհում առաջին անգամ հայտնվելը:  Կոլումբոսը պատկերված է մետաֆորիկ կերպով` ոչ թե որպես միջին տարիքի ծովահեն, այլ որպես պատանի` դասական հագուստով, ինչը խորհրդանշում է Ամերիկան` որպես նոր մայրցամաք, որի ծաղկունքի շրջանը դեռ նոր պետք է սկսվի:  Դալին, ով ուներ  մեծ հետաքրքրություն հռոմեական կաթոլիկ եկեղեցու նկատմամբ, խորհրդանշական կերպով պատկերել է Կոլումբոսին, ով իր հետ նոր աշխարհ է բերել քրիստոնեությունը և ճշմարիտ եկեղեցին:
 Բոցավառվող ընձուղտը (1936 -1937թթ.) - հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; կտավում արտահայտված է անխուսափելի պատերազմի նախազգացումը։ Նրանում պատկերված է մթնշաղ՝ մուգ կապույտ երկնքով: Առջևի պլանում տեսնում ենք երկու կնոջ կերպարանք, որոնցից մեկի վրա բացված արկղիկներ են։ Կանանց կերպարանքները հստակ չեն, կարծես հալվում են: Կերպարները հենված են ինքնատիպ հենակների և հենաձողերի վրա, որոնք խորհրդանշում են ենթագիտակցությունը։ Կտավի գլխավոր կերպարը՝ բոցավառվող ընձուղտը, գտնվում է նկարի հետին պլանում։ Դալին նրա պատկերն անվանել է «տղամարդկային տիեզերական աշխարհակործան հրեշ»: Ընձուղտը պատերազմի նախազգացման խորհրդանիշն է։
(English) The Elephants  (1948) - by Salvador Dali (1904-1989); Spain; the canvas differs from the other paintings in that the animals are the primary focus of the work, with a barren graduated background and lack of other content, where most of Dalí's paintings contain much detail and points of interest. There are various cultural depictions of elephants, where they are often viewed as symbols of strength, dominance and power due to their bulk and weight.Dalí contrasts these typical associations by giving the elephants long, spindly, almost arachnid-like legs, once described as
 «Զամբյուղով հացը» (1926 թ.) - հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; նկարում պատկերված են կարագոտ հացի չորս կտորներ։ Զամբյուղը դրված է ճմրթված սպիտակ կտորի վրա։ Նկարը ավարտվել է 1926 թվականին, երբ Դալին 22 տարեկան էր։ Այդ աշխատանքի վերաբերյալ Դալին ասել է.«Հացը իր բնույթով անհամասեռ է, նա հանդուրժում է և՛ պատարագի խաբեությունը զամբյուղի կողմից և՛ զարդարանքի անիշխանությունը»։
 «Երազ զարթոնքից մեկ վայրկյան առաջ,որի պատճառը նռան շուրջ մեղվի թռիչքն ու բզզոցն է» (1944 թ.) - հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; կտավի կենտրոնում Գալան է` Դալիի կինը և նրա մուսան, որը անգիտակից քնած է լողացող սալաքարի վրա: Դալին ննջող կնոջ մերկ մարմնի կողքին պատկերել է ջրի երկու կաթիլներ և նուռ, ինչը քրիստոնեության մեջ պտղաբերության ու հարության խորհրդանիշն է:   Նռան վրայով թռչում է մի մեղու, որը կուսություն ու մաքրություն է խորհրդանշում: Կտավի ետնամասում պայթած նռան միջից դուրս է թռչում  մի մեծ ձուկ, իսկ ձկան բերանից դուրս են ցատկում երկու կատաղի վագրեր: Սվինը հավանաբար խորհրդանշում է կնոջ հանկարծակի արթնացումը քնից: Դալին  իր այս նկարի մասին գրել  է.«Նպատակս էր պատկերել Ֆրոյդի կողմից բացահայտված  ակնթարթային ազդեցությունից առաջացած երազի մի տեսակի մասին,որից էլ առաջանում է զարթոնքը: ճիշտ այնպես,ինչպես որ ասեղն ընկնելով քնած մարդու պարանոցին միաժամանակ առաջացնում է արթնացում և երկար քուն, այդպես էլ մեղվի բզզոցը արթնացնում է Գալային»:
« Գարնան առաջին օրերը » (1929) – հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; կտավում պատկերված է ընդարձակ գորշ հարթություն: Հեռվում երևում է տղամարդու փոքր կերպար, ով բռնել է փոքրիկ տղայի ձեռքը: Ձախ կողմում պատկերված է աթոռին նստած տղամարդու կերպար, ով թիկունք է դարձրել ողջ տեսարանին: Կտավը ստեղծվել է այն ժամանակ, երբ Դալին խորը դեպրեսիայի մեջ է եղել: Նրա հայրն ավելի ու ավելի էր հիասթափվում իր որդու ընտրած մասնագիտությունից և նրա օրթոդոքսալ պահվածքից:  Տղամարդու և փոքր տղայի կերպարները հաճախ են արտացոլվել Դալիի կտավներում: Նրանք արտահայտում  են Դալիի ցանկությունը հոր հետ հարաբերությունները կարգավորելու գործում: Ձախ կողմում նստած տղամարդը ենթադրվում է, որ Դալիի հայրն է:
 “Քրիստոսի համբարձումը” (1950թ.) -  հեղինակ` Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; Դալիի խոսքով` կտավի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «տիեզերական երազը», որը նա տեսել է 1950թ.-ին, կտավը ավարտելուց 8 տարի առաջ: Երազում` վառ գույներով, նա տեսել է ատոմի միջուկ, որը երևում է կտավի ետնամասում: Դալին հետագայում հասկացել է, որ այս միջուկը Քրիստոսի միավորյալ ոգու իրական պատկերն է: Կտավում ատոմը պատկերված է արևածաղկի տեսքով: Ինչպես Դալիի` Քրիստոսի մասին մյուս նկարներում, այստեղ ևս Քրիստոսի դեմքը տեսանելի չէ: Քրիստոսի գլխավերևում Գալան է` արցունքոտ աչքերով:
« Ծիծեռնակի պոչը» (1983) – հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; Նկարիչը կտավն ավարտել է 1983 թվականի մայիսին` որպես Ռենե Տոմի մաթեմատիկական աղետների տեսության վրա հիմնված շարքի վերջին մաս: Նկարը ստեղծվել է Պուբոլի ամրոցում: Տոմն առաջարկել է քառաչափ տարածություն, որտեղ կան յոթ հնարավոր հավասարակշիռ մակերեսներ, հետևաբար, յոթ հնարավոր անընդհատություններ կամ «տարրական աղետներ»՝ ծալքերի տիպի աղետ, լուսնի եղջյուրի տիպի աղետ, ծիծեռնակի պոչի տիպի աղետ, թիթեռի տիպի աղետ, հիպերբոլիկ ումբիլիկ տիպի աղետ, էլիպսաձև ումբիլիկ տիպի աղետ, այլաբանական ումբիլիկ տիպի աղետ: Դալիի ծիծեռնակի պոչի տեսքը վերցված է Տոմի քառաչափ գրաֆների համանուն տիպի աղետից:
 « Հիտլերի հանելուկը» (1939 թ.) - հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; կտավի միջոցով նկարիչն իր անհանգստությունն է հայտնել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման վերաբերյալ:  Այստեղ անմիջապես աչքի է ընկնում չորացած ծառի ճյուղից կախված սև կոտրված հեռախոսի լսափողը, որից արյուն-արցունք է թափվում: Ենթադրվում է, որ սա Հիտլերի և Չեմբերլինի ոչ այնքան հաջող հանդիպման և բանակցությունների խորհրդանիշն է: Լսափողից ներքև դատարկ ափսե է, որի վրա Հիտլերի պատռված լուսանկարն ու լոբիի մի քանի հատիկ է պատկերված: Դրանք խորհրդանշում են պատերազմի սարսափները և սովը: Հետևի ֆոնին` ամայի լողափի մոտ, մարդկանց ստվերներ են երևում, որոնք  էլ մահացող աշխարհի խորհրդանիշն են:
 « Հալյուցիոգեն ցլամարտիկը» (1968–1970) - հեղինակ`Սալվադոր Դալի (1904-1989); Իսպանիա; առաջին հայացքից կտավին նայելիս Միլոսյան Վեներայի բազմաթիվ կերպարներ են երևում, սակայն, հենց նրանց մեջ է թաքնված պատրանքը: Հենց ցլամարտիկի դեմքը կարելի է տեսնել աջից երկրորդ Միլոսյան Վեներայի կերպարով։ Նրա կուրծքը ձևավորում է ցլամարտիկի քիթը, իսկ գլուխը՝ աչքերը։ Վեներայի որովայնի ստվերը ստեղծում է նրա բերանի պատկերը։ Ավելի ներքև դեղին ստվերը պատկերում է նրա փողկապը, իսկ Վեներայի հանդերձանքը՝ վերնաշապիկը։  Նրանից ձախ` լեռների ֆոնին, պատկերված է սպանված ցլի գլուխը և ցլամարտիկի բաճկոնը: Աջ ներքևի անկյունում պատկերված է հենց ինքը` Դալին, վեց տարեկան հասակում, դեպի իրեն են թռչում ճանճերը: Կտավի վերևի հատվածում Գալան է` Դալիի կինը:
12►
Շաբաթվա խոսքը »
Լավագույն առաջնորդները նրանք են, որոնց գոյությունը մարդիկ չեն նկատում:
Ճապոնական աֆորիզմ
Վերջին լուրեր
  • Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

    Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ...կարդալ ավելին »

  • Նորությունների արխիվ
Էլ. գրքեր »
Կայքի նորություններ
  • DAAD-ի կրթաթոշակ 2021. Հայտերն արդեն ընդունվում են

    DAAD-ն ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակմանն աջակցող ամենամեծ կազմակերպությունն է։ 1925թ․ իր հիմնադրումից ի վեր այն աջակցություն է ցուցաբերել ավելի քան երկու միլիոն գիտնականների, բուհավարտների ու ուսանողների Գերմանիայում և արտերկրում։… կարդալ ավելին »

Link to my Facebook Page
Link to my Rss Page
Link to my Twitter Page
Link to my Youtube Page
Facebook
Հասցե՝ Վարդանանց 28/2-34,
0070 Երևան, ՀՀ
Հեռ. /+374 10/ 528 472
Էլ. փոստ՝ info@europeanintegration.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2002-2014