
Հայտերի ընդունում քաղաքացիական հասարակության առաջնորդների համար
Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջնորդները հրավիրվում են դիմելու կարողությունների զարգացման նոր ծրագրի, որը ֆինանսավորվում է ԵՄ միջոցներով գործող Հարևանության Քաղաքացիական Հասարակության Ծառայության (Neighbourhood Civil Society Facility) միջոցով և իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից:
Եթե Դուք
- աշխատում եք Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպության համար՝ փորձելով նպաստել Ձեր տեղական համայնքում քաղաքականության զարգացմանը և իրականացմանը,
- ցանկանում եք բարելավել Ձեր կազմակերպության կարողությունները, որպեսզի այն իր խոսքն ունենա խնդիրների քննարկման հարցում ազգային մակարդակով,
- ցանկանում եք, որպեսզի Ձեր համայնքի այն անդամների ձայները, որոնց Դուք ներկայացնում եք, լսելի դառնան որոշում ընդունողների շրջանում և վերջիններս ավելի հաճախ հաշվի առնեն դրանք,
այս ծրագիրը լավ հնարավորություն է Ձեզ համար նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու, նոր գործընկերներ ու համախոհներ գտնելու և հանրային/պետական մարմինների, ԵՄ պատվիրակությունների ու ԵՄ փորձագետների հետ քննարկումների ակտիվորեն մասնակցելու համար:
Թրեյնինգային ծրագիրը կազմված է լինելու 3 մոդուլներից՝ բաղկացած ընդհանուր 6 թրեյնինգներից.
Մոդուլ 1. Ուժեղացնել ընտրված ՔՀԿ-ների տեխնիկական/կազմակերպչական կողմերը.
- ռազմավարական պլանավորում,
- ռեսուրսների կառավարում,
- ֆինանսական միջոցների որոնում (fundraising), նախագծերի կազմում,
- նախագծերի մշակում և կառավարում,
- փոփոխության կառավարում,
- կամավորների ղեկավարում
Մոդուլ 2. Զարգացնել տեխնիկական և կազմակերպչական հմտությունները քաղաքականության երկխոսության մեջ արդյունավետ մասնակցության ոլորտում.
- քաղաքականության (policy) վերլուծություն,
- բանակցություն,
- քաղաքացիական իրավունքի հիմունքներ
- շահերի պաշտպանություն (advocacy) և լոբբինգ,
- ցանցային համագործակցության և կոալիցիայի ստեղծում,
- հասարակայնության հետ կապեր և (քարոզ)արշավներ ՔՀԿ-ների համար ,
- ճանաչիր քո լսարանը. քանակական և որակական հետազոտություն,
- քաղաքականության իրականացման մոնիթորինգ, ազգային բյուջետային գործընթաց:
Մոդուլ 3. Ուժեղացնել դաշինքների և ցանցի ստեղծումը
Կարողությունների զարգացման ծրագիրը կիրականացվի 2014 թվականի մարտից մինչ 2015 թվական:
Մասնակիցները նաև ակտիվորեն ներգրավված կլինեն ԵՄ պատվիրակությունների և պետական մարմինների հետ կոնսուլտացիաներում/քննարկումներում, ինչը կիրականացվի
- տարածաշրջանային փորձագետների հանդիպումների և փորձագիտական ոլորտի քննարկումների (ներառյալ ԵՄ կողմից ֆինանսավորվող ամենահաջողված ծրագրերի այցելությունների) միջոցով,
- քաղաքականության քննարկվող խնդրի շուրջ միասնական դիրքորոշում մշակելու համար երկրում գործող քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների, պետական պաշտոնյաների և ԵՄ փորձագետների հետ ցանցի ստեղծման միջոցով,
- ազգային մակարդակում բազմա-դերակատարային երկխոսություններին մասնակցության միջոցով:
Հաջողությամբ ավարտողներին վկայական կտրվի:
Ընտրության չափանիշները
Մենք փնտրում ենք քաղաքացիական հասարակության ոլորտի առավել շահագրգռված առաջնորդների, ովքեր քաղաքացիական հասարակության սեկտորում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ունեն և կարող են պարտավորվել մասնակցել ծրագրի բոլոր գործողություններում :
Անգլերենի իմացությունը պարտադիր չէ, բայց կարող է համարվել առավելություն:
Մեծ նախապատվություն կտրվի ՔՀԿ այն ներկայացուցիչներին, ովքեր ակտիվ են հետևյալ ոլորտներում.
a)Խորհրդատվական քաղաքականության իրականացում (consultative policy making), մասնակցային և հաշվետվողականության մեխանիզմներ,
b)Հասարական զարգացման ուժեղացում,
c)ներառական և կայուն աճի խթանում:
Նախապատվությունը կտրվի շրջանների (այսինքն՝ մայրաքաղաքից դուրս և, կիրառելիության դեպքում, մեծ քաղաքներից) և ազգային մակարդակում քաղաքականության երկխոսությամ մեջ դեռևս չներգրավված ՔՀԿ ներկայացուցիչներին:
Հայտերի ներկայացման գործընթացը
Մենք ակնկալում ենք ստանալ Ձեր լրացրած դիմում-հայտերը մինչ 2014թ. փետրվարի 26-ը: Խնդրում ենք հայտերն ուղարկել info@europeanintegration.am էլ. հասցեով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գրասենյակ (010) 588911 հեռախոսահամարով:
—–
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Այն իրականացվում է Կոնսորցիումի կողմից, որի կազմում են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (Գերմանիա). «Թրանստեք» խորհրդատվական ընկերությունը (Բելգիա), “Բելառուսի Ժողովրդավարամետ ՀԿ-ների ասամբլեան (Լիտվա), “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ (Հայաստան), Արդբեջանի երիտասարդների եվրա-ատլանտյան կազմակերպությունը (Ադրբեջան), Միջազգային կրթական “ԱԿՏ” ՀԿ (Բելառուս), Կոնֆլիկտների և բանակցությունների միջազգային կենտրոնը (Վրաստան), “Վիիտորուլ” զարգացման և հասարակական նախաձեռնությունների ինստիտուտը (Մոլդովա), Հասարակական գործունեության աջակցության նախաձեռնության կենտրոնը (Ուկրաինա):