
ԵՄ-Ն ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եվրամիության ԱԳ նախարարները որոշում են կայացրել պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, որոնց ԵՄ-ում մեղավոր են համարել Ուկրաինայում բռնության համար, հայտնում է BBC-ն:
Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյի խոսքերով, նրանք, ում ձեռքերն արյունոտ են, չեն կարողանա վիզա ստանալ, և նրանց ակտիվները կարգելափակվեն:
21.02.2014