
ԲՐԻՏԱՆԱՅՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Մեծ Բրիտանիայում անձնագրային բաժինների աշխատակիցները գործադուլ են անելու ցածր աշխատավարձերի և աշխատատեղերի կրճատման պատճառով:
Աշխատողների արհմիությունը հայտնել է, որ այս քայլն ուղղված է անձնակազմի կրճատումը կանխելուն: Իսկ անձնակազմի կրճատումը հանգեցնում է անձնագրերի ուշ տրամադրման:
Ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է արհմիությանը, որ գործադուլը կարող է խափանել մարդկանց արձակուրդը:
28.07.2014