
“Դիսկուսիոն սրճարան” ծրագիր
Հավատարիմ մնալով երիտասարդների հետ աշխատելու գերակայությանը՝ “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն ընդլայնել է իր երիտասարդական նախաձեռնությունների շրջանակը հերթական ծրագրով։ Կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրել է “Դիսկուսիոն սրճարան” երիտասարդական ծրագիրը:։
Ծրագրի նկարագրությունը
“Դիսկուսիոն սրճարան” ծրագրի նպատակն էր երիտասարդ մասնակիցների միջև ակտիվացնել հասարակության արժեքային համակարգի շուրջ քննարկումները և ձևավորել հանրային քննարկումների մշակույթ։ Ծրագրով անցկացվել են երիտասարդների միջև քննարկում-բանավեճեր ոչ-ֆորմալ հարթակում՝ սրճարանում, ՀՀ քաղաքական-տնտեսական, սոցիալական, մշակութային և կրթական ոլորտի ակտուալ հարցերի շուրջ տվյալ ոլորտներից փորձագետների մասնակցությամբ։ Տեղի են ունեցել նաև ծրագրի շրջանակներում մասնակիցների հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև մասնակցություն սոցիալ-մշակութային միջոցառումների։
Ծրագրի թիրախային խումբն ընդգրկել է Հայաստանից և Արցախից ակտիվ երիտասարդների, ուսանողների։
“Դիսկուսիոն սրճարան” ծրագրի շրջանակներում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն համագործակցել է հայաստանյան ԶԼՄ դաշտի գործընկեր “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ:
Ծրագրի լուսաբանումները
“Դիսկուսիոն սրճարան” ծրագիր․ հայտերի ընդունման մրցույթ
“Դիսկուսիոն սրճարան”. նոր հարթակ երիտասարդների համար
“Դիսկուսիոն սրճարան”. երիտասարդները քննարկում են արտագաղթի պատճառները
“Դիսկուսիոն սրճարան”. ուշադրության կենտրոնում մշակույթն է
Եթե մենք չիմանանք մեր մշակույթը, մենք մեզ չենք հարգի
Մրցունակ կրթությունը հաջող կարիերայի գրավականն է