
“Թուրքական հոսքը” ձեռնտու չէ. Եվրահանձնաժողով
Եվրոպական հանձնաժողովն հայտարարել է, թե “Հարավային հոսք” նախագծի փոխարեն Թուրքիա գազ մատակարարելու ռուսական նոր նախագիծը “տնտեսապես ձեռնտու չէ”: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկ միության հարցերով նախագահի տեղակալ Մարոշ Շևչովիչը, փոխանցում է Lenta.ru լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան արդեն իսկ ձեռնամուխ են եղել “Թուրքական հոսք” նախագծի տեխնիկական մասի իրականացմանը:
Աղբյուրը՝ www.armedia.am
05.01.2015