
Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ կատարելագործման ծրագիր
Ներկայացնում ենք Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ կատարելագործման ծրագրի՝ Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2015/2016թթ. ընդունելության մրցույթի հայտարարությունը:
Մրցույթին մասնակցել կարող են գերմանախոս երիտասարդ ղեկավար ուժեր Ադրբեջանից, Բելառուսից, Թուրքիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից, ովքեր աշխատում են հանրային ոլորտում (հանրային կառավարչություն, հանրօգուտ կազմակերպություններ) կամ տնտեսությունում:
Քոլեջի և առցանց ընդունվող մրցութային հայտերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.goerdeler-kolleg.de կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 02.03.2015թ.: