
“Եվրոպական օրագիր” հեռուստածրագիր
“Եվրոպական օրագիր” հեռուստածրագիրը պատրաստվել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Ծրագիրը նախատեսում էր վերլուծական և տեղեկատվական հաղորդաշարի պատրաստում և հեռարձակում Եվրոպայի, եվրոպական և եվրաատլանտյան կառույցների կարևոր իրադարձությունների, նրանց նոր ծրագրերի, փաստաթղթերի ու որոշումների վերաբերյալ, Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, համագործակցության նոր ծրագրերի, Հայաստանի ինտեգրման գործընթացների վերաբերյալ:
Հեռուստածրագիրը հեռարձակվում էր ամսական երկու անգամ:
Եվրոպական Ինտեգրացիա ՀԿ-ի կայքէջի վրա տեղադրվում էին եվրոպական ԶԼՄ-ների նյութերը: Մոնիթորինգի արդյունքները ցույց տվեցին, որ տեղեկություններից օգտվում էին ոչ միայն երիտասարդները, այլև՝ հասարակական սեկտորի և կառավարության ներկայացուցիչները: Կայքէջում տեղադրված հաշվիչը ապացուցեց կայքէջից օգտվողների քանակական աճ “Եվրոպական օրագիր” հեռուստածրագրի ընթացքում: