
ԱԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԿԻՊՐՈՍԻՆ
Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։
Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։
Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանը այսօր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ՝ դառնալով Եվրոպայում չորրորդ պետությունը Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։
02.04.2015
Աղբյուրը՝ armedia.am