
“Հայացք Եվրոպայից. թարմ անդրադարձ համաշխարհային ԶԼՄ-ներին”
“Հայացք Եվրոպայից. թարմ անդրադարձ համաշխարհային ԶԼՄ-ներին” ծրագիրն իրականացվել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագիրը նախատեսում էր եվրոպական ամենաազդեցիկ ու հեղինակավոր ԶԼՄ-ների հրապարակումների զտում, թարգմանություն և տարածում լրատվամիջոցներով:
“Եվրոպական Ինտեգրացիա” ՀԿ-ի լրատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ի կայքէջի միջոցով հասարակությունը իրազեկվեց Եվրոպական ԶԼՄ-ների (անգլիական, գերմանական և Ֆրանսիական) կարևոր հարցերի, իրադարձությունների մասին հայերեն լեզվով:
Ծրագրի նպատակն էր ծանոթացնել կայքէջի այցելողներին և ընթերցողներին Եվրոպական իրադարձություններին և խնդիրներին:
Ծրագիրն աջակցեց “Եվրոպական տեսլականի” ձևավորմանը տեղեկատվության ծայրահեղ պակասի պայմաններում, որը բերում էր Եվրոպական արժեքների սխալ ընկալմանը և Եվրոպայի պատկերի աղավաղմանը: