
Բասկերի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն
Իսպանիայի Թագավորության ինքնավար մարզ հանդիսացող Բասկերի երկրի (País Vasco) խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հաղորդում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքսը», ընդունված հայտարարության համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում սպանդի ու տեղահանության է ենթարկվել ավելի քան 1.5 միլիոն հայ, և Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենահրեշավոր ցեղասպանություններից է:
Բասկերի խորհրդարանի անդամները փաստել են, որ չնայած միջազգային հանրության կոչերին՝ Թուրքիայի կառավարությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միանալով միջազգային հանրության կոչերին՝ Բասկերի խորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Աղբյուրը՝ armedia.am