
ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Մայիսի 7-ին տեղի կունենա Արևելյան գործընկերության երկրների Առևտրի նախարարների առաջին հանդիպումը։ Ներկա կգտվի նաև ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը։
Մայիսի 7-8-ին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի, որտեղ հանդիպումներ կունենա երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ:
Մայիսի 10-ին Լեհաստանում սպասվում են նախագահական ընտրություններ։
06.05.2015