
ԼԵՀԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ․ «ՄԵՐ ԱՌՋԵՎՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»
Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է, որ ինքը կհաղթի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում է Sputnik News-ը:
«Աշխատասիրությունն ու կատաղի պայքարն են մեր առջևում: Ինչպես նաև հաղթանակը̦ ես վստահ եմ», – ասել է Լեհաստանի նախագահը Վարշավայի իր նախընտրական շտաբում:
Կոմորովսկին շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին առաջին փուլի ընտրությունների արդյունքում, և շնորհավորել է Անջեյ Դուդային և նախկին ռոք երգիչ Պավել Կուկիզին̦ ով երրորդ տեղն է գրավել 20,3 տոկոս ձայներով:
Ըստ էքզիթ փոլերի` անկախ թեկնածու Կոմորովսկին հավաքել է 32.2 տոկոս ձայն̦ մինչդեռ իր հիմնական մրցակից Դուդան̦ ով Իրավունքի և Արդարադատության պահպանողական կուսակցությունից է, որը գլխավորում է Լեհաստանի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին, ձեռք է բերել 34,8 տոկոս ձայն:
11․05․2015