
Այս շաբաթ Եվրոպայում…
Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Հուլիսի 5-9-ը Հելսինկիում անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ամենամյա նստաշրջանը: Քննարկվում են ուկրաինական ճգանաժամը, պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և այլ հարցեր:
Հուլիսի 6-9-ը Ստրասբուրգում գումարվում է Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան: Կամփոփվի Լիտվայի նախագահությունը ԵՄ-ում, կքննարկվի Լյուքսեմբուրգի նախագահության ծրագիրը: Օրակարգում ընդգրկված է նաև Հունաստանի հարցի քննարկումը, հուլիսի 8-ին կներկայացվի զեկույց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ:
Հուլիսի 7-ին կգումարվի ԵՄ արահերթ գագաթաժողով՝ քննարկելու համար Հունաստանի հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը:
06.07.2015