
Դոնալդ Տուսկի այցը հետաձգվել է
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան, որը պետք է տեղի ունենար հուլիսի 14-ին, հետաձգվել է Հունաստանում տեղի ունեցող բանակցությունների պատճառով:
Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով երկօրյա այցով Տուսկը պետք է ժամաներ Վրաստան: Նշվում է, որ նա պետք է հանդիպեր վարչապետի, պետության ղեկավարի, ինչպես նաև պատգամավորների ու Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ: Միևնույն ժամանակ, Տուսկը պետք է այցելեր Վրաստանի և Հարավային Օսիայի սահման:
Վրաստանի նախագահի աշխատակազմի հայտնած տեղեկության համաձայն՝ այցի հետաձգման վերաբերյալ գրավոր հաստատում դեռևս չի ստացվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
14.07.2015