
Քեմերոնը մտադիր է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն անցկացնել 2016 թվականին. Independent
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատրաստվում է Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցով հանրաքվեն անցկացնել 2016 թվականի հունիսին: Այս մասին գրում է բրիտանական The Independent թերթը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին:
«Դաունինգ Սթրիթի աղբյուրները հաստատում են, որ Քեմերոնը հիմա վստահ է, որ եվրոպական առաջնորդները գիտակցում են փոփոխությունների անհրաժեշտությունը և ցանկանում են, որ Մեծ Բրիտանիան շարունակի առաջատար դերակատարում ունենալ եվրագոտում», – գրում է թերթը:
Այսպիսով, կառավարության ղեկավարը, ով անձամբ դեմ է Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, մտադիր է առավելագույնս օգտագործել ներկայիս իրավիճակը, որպեսզի արդյունքում Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում:
27.07.2015