
Բունդեսթագը դատական հայց կներկայացնի կանցլերի դեմ
Գերմանիայի հետախուզության լիազորությունները վերահսկող Բունդեսթագի կոմիտեն պատրաստվում է դատական հայց ներկայացնել երկրի կառավարության դեմ՝ ամերիկյան անվտանգության մարմինների հետ համագործակցելու շուրջ ծագած սկանդալի հետ կապված, տեղեկացնում է գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը ամերիկացիների պատվերով լրտեսել է տարբեր թիրախների ամբողջ Եվրոպայում: Լրտեսությունն իրականացել է մի ցուցակով, որտեղ թվարկված են եղել տեղեկություն որոնելու տասնյակ հազարավոր չափանիշներ: Ցուցակը գտնվում է դաշնային կանցլերի գերատեսչությունում, որն էլ կոորդինացրել է հատուկ ծառայությունների աշխատանքը:
Խորհրդարանական հանձնաժողովի դժգոհության պատճառն այն է, որ կառավարությունը հրաժարվում է իրեն ներկայացնել այդ ցուցակը:
30.07.2015