
Հռոմի պապը կոչ է արել Եվրոպայի կաթոլիկ համայնքին ընդունել փախստականների մեկական ընտանիք
Հռոմի պապը կոչ է արել Եվրոպայի կաթոլիկ համայնքին ընդունել փախստականների մեկական ընտանիք:
«Յուրաքանչյուր ծուխ, յուրաքանչյուր կրոնական համայնք, յուրաքանչյուր վանք, Եվրոպայի յուրաքանչյուր տաճար ընդունում է մեկ ընտանիք»,- ասել է Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած աղոթքից առաջ:
Հռոմի պապը նաև ավելացրել է, որ առաջինը փախստականների ընտանիքներ կընդունի Վատիկանում երկու եկեղեցական ծուխ:
07.09.2015