
ԵՄ-ն այլևս չի կարող ընդունել փախստականներին. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Եվրոպան այլևս չի կարող ընդունել փախստականների Մերձավոր Արևելքից և պետք է ուժեղացնի իր սահմանների պաշտպանությունը, փոխանցում է ВВС-ն:
«Սա չի նշանակում, որ ես քննադատում եմ Գերմանիային: Գերմանիան կատարել է իր ընտրությունը, սակայն նա պետք է գիտակցի ողջ պատասխանատվությունը», – հայտարարել է Վալսը:
Նրա խոսքերով, Ֆրանսիան և Բելգիան պետք է դադարեցնեն փախստականների ընդունումն ակնհայտ պատճառներով:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ Փարիզը մտադիր է կատարել 2015-2016 թվականների համար նախատեսված 30 հազար փախստականներ ընդունելու պարտավորությունը:
Աղբյուրը`armedia.am