
Հռոմի պապը դարձել է 2016-ի Կառլոս Մեծի անվան մրցանակի դափնեկիր
Կառլոս մեծի անվան միջազգային մրցանակը 2016-ին կհանձնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Եվրամիությունում վերջին տարիներին տիրող ճգնաժամերին և վստահության կորստին քահանայապետը հակադրել է ոգեշնչումն ու հույսը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ թեև կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սովորաբար հրաժարվում է ցանկացած մրցանակներից, այս դեպքում որոշել է բացառություն անել և ընդունել այն` մրցանակը նվիրելով հանուն խաղաղության եվրոպական շարժմանը:
«Ես կոչ եմ անում բոլորիդ պաշպանել խաղաղությունը, հատկապես` եվրոպացիներին, ովքեր պատասխանատվություն են կրում խաղաղության համար ինչպես իրենց մայրցամաքում, այնպես էլ ողջ աշխարհում»,- ասել է նա։
25.12.2015