
«Եվրատեսիլ 2016». Հայաստանը եզրափակչում է
«Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը, փայլուն ելույթ ունենալով կիսաեզրափակիչ փուլում, անցել է եզրափակիչ փուլ:
Բացի Հայաստանից, մրցույթի եզրափակիչ են անցել նաև Ադրբեջանը, Ռուսաստանը, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը և Մալթան:
Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին։
11.05.2016