
Թերեզա Մեյը նշանակել է Միացյալ թագավորության առանցքային նախարարներին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը նշանակել է Միացյալ թագավորության առանցքային նախարարներին:
Գանձատան նոր կանցլեր (ֆինանսների նախարար) է դարձել 60-ամյա Ֆիլիպ Համոնդը, ով նախկինում գլխավորել է բրիտանական ԱԳՆ-ն:
Հատկապես մեծ աղմուկ է բարձրացել Լոնդոնի նախկին քաղաքապետ և հանրաքվեի ժամանակ եվրոսկեպտիկների առաջնորդ Բորիս Ջոնսոնի նշանանակումը արտգործնախարարի պաշտոնում:
Ներքին գործերի նախարար պաշտոնումը, որը Մեյը զբաղեցրել է 6 տարի, նշանակվել է եվրաինտեգրացիայի կողմնակից Ամբեր Ռադը, ով նախկինում զբաղեցրել է էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների հարցերով նախարարի պաշտոնը:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դժվարին բանակցությունները վարելու է Դեվիդ Դեվիսը: 64-ամյա քաղաքական գործիչը զբաղեցրել է Brexit-ի հարցերով նոր նախարարությունը:
Միակ առանցքային նախարարը, ով պահպանել է իր պաշտոնը, պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն է: