
Եվրամիության և Թուրքիայի միջև չի կնքվի ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր
Թվային տնտեսության և տեղեկատվական հասարակության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ այս տարի Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին ազատ վիզային ռեժիմ չի տրամադրի երկրում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով: Այս մասին հաղորդում է News-ը:
Եվրահանձնակատարը նշել է, որ մինչև տարեվերջ Եվրամիության և Թուրքիայի միջև չի կնքվի ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր:
Բացի այդ, էթինգերը նաև հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ԵՄ-ի հետ լուծի երկրում իրավունքի գերակայության սկզբունքներին առնչվող հարցերը: