
Անվճար առցանց դասընթացներ ՔՀԿ-ների համար
Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն իսկ հասանելի են “Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի” ծրագրի շրջանակներում մշակված առցանց դասընթացները (e-learning courses) ՔՀԿ-ների համար: Դասընթացներն անվճար են: Առավել մանրամասն տեղեկատվության և դասընթացներին մասնակցելու համար կարող եք այցելել ծրագրի կայք հետևյալ հղումներով՝ http://www.csdialogue.eu/training/learn-online և http://www.csdialogue.eu/ru/node/272:
Դասընթացների թեմաներն են՝
- ԵՄ ծրագրերի պատրաստում և կառավարում ՔՀԿ-ների համար (անգլերեն),
- ՔՀԿ-ների կազմակերպչական կարողությունների զարգացում (անգլերեն և ռուսերեն),
- Քաղաքականության երկխոսություն (policy dialogue) վարելու հմտություններ ՔՀԿ-ների համար (անգլերեն և ռուսերեն):
Դասընթացների ավարտին մասնակիցները կարող են ստանալ մասնակցությունը հավաստող վկայագրեր: