
Մեծ Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին խորհրդարանն արձակվել է
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել է իր գործունեությունը արտահերթ ընտրությունների նախաշեմին, հայտնում է BBC-ն:
Այս պահից օրենսդիր մարմնի գործունեության ցանկացած ձև արգելվում է, պատգամավորները զրկվում են իրենց մանդատից: Նրանք մի քանի օր ունեն իրերը հավաքելու և աշխատանքային վայրը լքելու համար:
Նշենք, որ Միացյալ Թագավորությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 8-ին: