
«Իրականացրու Երազանք» նախաձեռնությունը Let’s Fly Band-ի հետ համատեղ կկազմակերպի բարեգործական համերգ Երևանում
«Իրականացրու Երազանք» նախաձեռնությունը Let’s Fly Band-ի և «Ուլիխանյան» ակումբի հետ համատեղ ուժերով կազմակերպում է բարեգործական համերգ, որից գոյացած հասույթն ուղղվելու է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Համերգը տեղի կունենա «Ուլիխանյան» ակումբում (ք. Երևան) օգոստոսի 17-ին, ժամը՝ 21։00-ին:
Մուտքավճարը՝ 1500 դրամ։
Մուտքավճարից գոյացած հասույթն ուղղվելու է «Իրականացրու Երազանք» նախաձեռնության ֆոնդին:
Մանրամասների համար այցելեք այստեղ: