
Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի մասնակիցների ընտրության մրցույթ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների և փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի առաջին՝ բազային փուլը կկայանա 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Դասընթացի առկա (face to face) հանդիպումները 2017 թվականի հոկտեմբերի 27-29-ը, նոյեմբերի 10-12-ը և դեկտեմբերի 16-17-ը անցկացվելու են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում: Դասընթացների միջակայքում կիրականացվեն ինքնուրույն աշխատանքներ: Մասնակիցը պարտավոր է հավաստել իր մասնակցությունը դասընթացների բոլոր փուլերին:
Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդների, երիտասարդական խմբերի հետ կամ երիտասարդության հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանք տանող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դասընթացներին ամբողջական մասնակցություն ունեցած և դասընթացի ընթացքում բոլոր առաջադրանքները կատարած երիտասարդական աշխատողները կստանան ավարտական հավաստագիր, որը հետագայում կդիտարկվի առավելություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերում:
Ցանկացողները պետք է eritportal@gmail.com էլ. հասցեով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնեն հայերեն լեզվով գրված CV և դասընթացին մասնակցության մոտիվացիոն նամակ` համաձայն կից ձևի և երաշխավորագիր այն կազմակերպության կողմից, որը ներկայացնում են:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 30-ն է:
Մանրամասների համար այցելեք այստեղ: