
Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է Նորարար կանանց մրցույթ
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Նորարար կանանց ԵՄ մրցանակի 5-րդ մրցույթը: Մրցանակը շնորհվում է ձեռներեց կանանց, որոնց նորարարությունները մուտք են գործել շուկա:
Հայտադիմումների վերջնաժամկետը 2017 թ. նոյեմբերի 15-ն է:
Չորս դրամական մրցանակներ կտրամադրվեն առավել նորարար կին գործարարներին.
Առաջին մրցանակ `€ 100 000,
երկրորդ մրցանակ` € 50 000,
երրորդ մրցանակ `€ 30 000 ,
սկսնակ նորարար` € 20 000 :
Մրցույթը բաց է բոլոր ԵՄ կամ Հորիզոն 2020 ասոցիացված երկրների կանանց համար, ովքեր ՝
• Հիմնադրել են հաջողված ընկերություն և նորարարություն են բերել շուկա:
• Պետական կամ մասնավոր հատվածի կողմից ստացել են Գիտահետազոտական և նորարական ծրագրերի ֆինանասավորում:
Մանրամասների համար այցելեք՝ այստեղ: