
Եվրոպական խորհրդարանը հրավիրում է երիտասարդների մասնակցելու «Եվրոպական երիտասարդական միջոցառման»
Եվրոպական խորհրդարանը հրավիրում է բոլոր երիտասարդներին մասնակցելու «Եվրոպական երիտասարդական միջոցառմանը» (EYE), որը տեղի կունենա Ստրասբուրգում 2018թ.-ի հունիսի 1-ից 2-ը:
EYE –ը Ստրասբուրգում անցկացվող քաղաքական երիտասարդական միջոցառում է, որը տեղի է ունենում Եվրոպական խորհրդարանում` միավորելով ավելի քան 8000 երիտասարդների Եվրոպայի տարբեր երկրներից:
Այն համատեղում է բարձր մակարդակի քաղաքական բանավեճեր, թեմատիկ սեմինարներ, մշակութային անիմացիաներ և կենդանի երաժշտություն` այդպիսով ստեղծելով յուրահատուկ քաղաքական և տոնական, զվարճալի և իմաստալից միջոցառում:
Ծրագրին կարող են մասնակցել 16-ից 30 տարեկան երիտասարդներ, ովքեր ունեն անգլերենի խորը գիտելիքներ:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայտերը լրացնելու և այլ մանրամասների համար այցելեք` այստեղ: