
Open Media Hub-ը հրավիրում է հեռուստատեսային և օնլայն-վիդեոլրագրողների մասնակցելու հակակոռուպցիոն դասընթացի
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Open Media Hub ծրագիրը հրավիրում է հեռուստատեսային և օնլայն-վիդեոլրագրողների մասնակցելու հակակոռուպցիոն դասընթացի:
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության հեռուստատեսային և օնլայն-վիդեոլրագրողներ:
Դասընթացը հնարավորություն կընձեռի լուսաբանել, համեմատել և հակադրել տարածաշրջանային քաղաքականությունում կոռուպցիայի օրինակները և պատճառները:
Դիմումների վերջնաժամկետը 2018 թվականի հունվարի 31-ն է:
Մանրամասների և ծրագրին դիմելու համար այցելեք՝ այստեղ: