
Վիշեգրադ միջազգային հիմնադրամն առաջարկում է ԱլԳ երկրների քաղհասարակության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ
Վիշեգրադ միջազգային հիմնադրամը և Նիդերլանդների արտգործնախարարությունը ներկայացնում են Արևելյան գործընկերության երկրներում ժողովրդավարացմանը և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման համար դրամաշնորհային առաջարկներ:
Ծրագրերը պետք է իրականացվեն ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանում կամ Արևմտյան Բալկաններում:
Ծրագրի իրականացման առավելագույն տևողությունը 18 ամիս է:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը` սույն թվականի փետրվարի 1-ն է:
Ծրագրին դիմելու և այլ մանրամասների համար այցելեք` այստեղ: