
Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության նոր կառուցվածքի իրականացմանն ուղղված հանդիպումը
Եվրամիության անդամ պետությունների և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ներկայացուցիչները մարտի 12-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են 2018թ. առաջնահերթությունները, որոնք հիմնված են 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովում ստանձնած պարտավորությունների վրա, հայտնում է Europa.eu-ն։
Հանդիպմանը քննարկվել են 20 առանցքային արդյունքները, որոնք հստակ սահմանում են ապագայի աշխատանքային պլանը, և ենթակա են իրականացման մինչև 2020 թվականը:
Սա Արևելյան գործընկերության գագաթաժողովին պաշտոնապես հաստատված նոր ինստիտուցիոնալ կառուցվածքի ներքո կազմակերպված առաջին հանդիպումն էր։ Այն նպատակ ունի ավելի արդյունավետորեն աջակցել վեց գործընկեր երկրներում բարեփոխումների գործընթացներին հետևյալ չորս առաջնային ուղղություններում.
- Ավելի ուժեղ տնտեսություն. տնտեսական զարգացում շուկայական հնարավորությունների բարելավում;
- Ավելի ուժեղ կառավարում. կառույցների ամրապնդում և պատշաճ կառավարում;
- Ավելի ուժեղ միակցվածություն. միակցվածության բարելավում, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգիայի ոլորտներում, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ուղղությամբ:
- Ավելի ուժեղ հասարակություն. շարժունության և մարդկանց միջև շփումների բարելավում: