
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորում են ՀՀ-ում երկխոսությունը Սահմանադրության հիման վրա
Լուսանկարը` lgl.lt
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել երկրում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:
Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:
Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն»: