
Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է ցանկացողներին մասնակցելու Երևանում կայանալիք բասկետբոլի առաջնությանը
EU4Sport Street Basketball tournament-ը կազմակերպում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ հրավիրում է ցանկացողներին մասնակցելու EU4Sport Street Basketball tournament բասկետբոլի առաջնությանը:
Միջոցառումը կկայանա սեպտեմբերի 30-ին, Հյուսիսային պողոտայում՝ առավոտյան 10-ից սկսած։
Եթե ցանականում եք ներկայանալ որպես բասկետբոլի աստղ ու ցուցադրել զամբղյուղների գրավման ձեր հմտությունները, նաև վայելել ուրախ երաժշտություն՝ ընկերների հետ միասին, ապա կարող եք մասնակցել առաջնությանը:
Միջոցառումն տեղի է ունենում Սպորտի եվրոպական շաբաթ նախագծի շրջանակներում, որն անցկացվում է ամեն տարի սեպտեմբերի 23-30-ը։
Մրցաշարին կարող է մասնակցել 30 թիմ՝ 3-ական մասնակցով (ընդհանուր 90 մասնակից):
Մանրամասների և գրանցվելու համար այցելեք այստեղ: