
ԵՄ-ԱլԳ ակադեմիա` ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների համար
ԵՄ-Արևելյան Գործընկերության ակադեմիային դիմելու հայտերն արդեն ընդունվում են:
Ակադեմիային կարող են մասնակցել Արևելյան Գործընկերության 6 երկրներից այն ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները, որոնց հետազոտական աշխատանքն առնչվում է ԵՄ-ԱլԳ համագործակցության թեմաներին։
Դասընթացները տեղի կունենան 2019թ․ փետրվարի 11-ից մինչև 19-ը, Կիևում :
Միջոցառումը կազմակերպվում և իրականացվում է Էրազմուս+ Ժան Մոնե 599865-EPP-1-2018-1-UA-EPPJMO ծրագրի շրջանակներում։
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան ավարտական վկայականներ: Իսկ ամենաակտիվ մասնակիցները կներկայացվեն 2019թ. հունիսին նախատեսվող «Մտորելով ԵՄ-ԱլԳ հարաբերությունների ապագայի մասին. երիտասարդ գիտնականների ձայնը» միջազգային կոնֆերանսին:
Մասնակցությունն Ակադեմիային անվճար է:
Դիմումների վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 18-ն է:
Ծրագրին դիմելու և այլ մանրամասների համար այցելեք` այստեղ: