
ՄԵՐԿԵԼ. ԱՄՀ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՎՐՈՊԱՑԻ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով ԱՄՀ նոր նախագահը պետք է կրկին եվրոպացի լինի: Handelblatt թերթի հավաստմամբ Գերմանիան կպաշտպանի Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրստիան Լագարդի թեկնածությունը:
Գերմանիայի կանցլերը, անտեսելով զարգացող երկրների դիմադրությունը, համոզվածություն է հայտնել, որ ԱՄՀ նախագահի պաշտոնը պետք է եվրոպացի զբաղեցնի: Նա հրաժարվել է ստույգ թեկնածուի անուն նշել՝ համարելով, որ այդ որոշումը պետք է կայացվի ԵՄ համաձայնությամբ: Մինչ այդ, Handelblatt թերթը, հղում կատարելով Գերմանիայում իշխող կոալիցիայում իր ունեցած աղբյուրներին, հավաստում է, որ Գերմանիան կհրաժարվի իր թեկնածուին աջակցելուց և ԱՄՀ նախագահի պաշտոնի համար պայքարում կաջակցի Ֆրանսիայի ֆինանսների նախարարի թեկնածությունը:
Այդ պաշտոնն արդեն տասնամյակներ շարունակ զբաղեցնում են եվրոպացիները, ինչն արդեն իսկ Չինաստանի և Բրազիլիայի դժգոհությունն է հարուցում:
20.05.2011