
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԶՈՒՅԳԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ Է ՔԵՆՍԻՆԳԹՈՆՅԱՆ ՊԱԼԱՏ
BBC-ի տեղեկության համաձայն արքայական զույգը` ՈՒիլյամն ու Քեյթը կտեղափոխվեն Լոնդոնի կենտրոնում գտնվող Քենսինգթոնյան պալատ:
Այս պալատում է ծնվել թագուհի Վիկտորիան, իսկ 20-րդ դարի ընթացքում այն հանդիսացել է թագավորական ընտանիքի մի շարք անդամների նստավայր: Արքայազնը այս պալատում ապրել է դեռևս լուսահոգի մոր` Դիանայի և եղբոր` Հերրի հետ, ծնողների ամուսնալուծությունից հետո:
Ներկայումս զույգը ապրում է Ուելսի հյուսիսում գտնվող Անգլսի կղզում: Վերջինս հանդիսանում է թագավորական ռազմաօդային ուժերի ռազմակայանը, որտեղ որպես որոնողական-փրկարարական ուղղաթիռի օդաչու ծառայում է հենց արքայազնն ինքը:
06.06.2011