
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցելու է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով հունիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:
08.06.2011