
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ԵՎՐՈՊԱՅԻՆ
Պենտագոնում իր կարիերայի ավարտին Ռոբերտ Գեյթսը իրեն թույլ է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի իր գործընկերներին ասել այն, ինչ ինքը մտածում է:
Գլխավոր հաղորդագրությունը հետևյալն էր՝ եթե եվրոպական երկրները գումար չտրամադրեն իրենց պաշտպանության համար, կարող է այնպիսի պահ գալ, երբ ամերիկացի հարկատուները, որոնց գրպաններից գանձվում է այդ գումարների երեք քառորդը, հրաժարվեն ֆինանսավորել ՆԱՏՕ-ն:
Որոշ դիտորդների կարծիքով Գեյթսի այս հայտարարությունն ամերիկյան իզոլիցիոնիզմի նոր տիպ է: Մյուսների կարծիքով, նման քաղաքականությունը միշտ հետ է նետվում, և կասկած է հարուցում թե որքանով է այն այսօր կարևոր: Սակայն ակնկալվում է, որ համագործակցությունը այսուհետ ավելի հավասարակշռված կլինի:
18.07.2011