
ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՌԱՋԻՆ ԳՆԱՑՔԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Բելգիայում արդեն շահագործման է հանձնված Եվրոպայի առաջին արևային էներգիայով աշխատող գնացքը:
Էներգիայի մատակարարումն ապահովում են 16,000 արևային վահանակները, որոնք տեղադրված են Անթուերպ ավտոճանապարհին զուգահեռ երկաթգծի թունելի տանիքին:
Արևային վահանակների միջոցով ստացվող էներգիան կարող է տարին մեկ օր ապահովել Բելգիայի բոլոր գնացքների աշխատանքը:
Նախագիծը հանրային-մասնավոր համագործակցության արդյունք է: Այն մասնակիորեն ֆինանսավորվում է Բելգիայի երկաուղային ցանցի մենեջերության կողմից և նախատեսում է զգալիորեն նվազեցնելլ ածխածնի երկարժեք օքսիդի արտանետումների ծավալը մթնոլորտ:
Իտալիայում արդեն օգտագործում են արևային վահանակներ` իրենց գնացքներից ոմանք օդափոխման համակարգի սնուցման նպատակով: Առաջիկայում Ֆրանսիան նույնպես նախատեսում է հետևել Իտալիայի օրինակին
20.07.2011
Աղբյուր` Euronews.net