
ՀՀ-ՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Եվրամիության արտաքին ու անվտանգության քաղաքականության hանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարել է 25 երկրներում ԵՄ պատվիրակությունների ղեկավարների նշանակման մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել Տրայան Խրիստեան: Ըստ Էշթոնի, այդ նշանակումները 2011թ. պատվիրակությունների ղեկավարների ռոտացիայի մաս են կազմում: Պատվիրակությունների նորանաշնակ ղեկավարներից 16-ը ներկայացնում են ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ծառայությունները, 7-ը՝ Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունը և 2-ը՝ Եվրահանձնաժողովը:
Համապատասխան թեկնածությունները հաստատվել են ընդունող երկրների համաձայնությունը ստանալուց հետո:
05.08.2011