
ԵՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՈՉ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ
ԵՄ Նախարարների խորհուրդը հաստատել է միջուկային թափոնների մասին նոր կանոնակարգը, որը թույլ է տալիս միջուկային թափոնների տեղափոխում ոչ ԵՄ-անդամ պետություն, այդ թվում` Ռուսաստանՙ
Անցյալ տարի եվրոպական ակտիվիստները բողոքի ցույցեր իրականացրեցին թափոնների` Ռուսաստան տեղափոխելու և այնտեղ պահելու վերաբերյալ:
Կանոնակարգը ենթադրում է միջուկային աարդյունաբերություն ունեցող ԵՄ 14 անդամների կողմից իրենց երկարաժամկետ միջուկային թափոնների տեղափոխման և պահման ծրագրերի նախագծում և ներկայացում մինչ 2015թ: Կանոնակարգն ուժի մեջ կմտնի ամենաուշը սեպտեմբերին:
<<Նմանատիպ հրամայականով ԵՄ-ն դառնում է ռադիոակտիվ թափոնների և ծախսված վառելիքի ապահով կառավարման ամենից առաջատար շրջանը>>, – հավաստում է էներգիայի գծով հանձնակատար Գունտեր Օթինգերը:
Կանաչների շարժման ներկայացուցիչները քննադատում են փաստաթուղթն` ասելով, որ այն ռադիոակտիվ թափոնների պատասխանատվությունը գցում է գալիք սերունդների վրա` թույլատրելով թափոնները թաղել Ռուսաստանում:
08.08.2011