
ՄԱՀԱՑԵԼ Է ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈՓ-ԱՐՎԵՍՏԻ ՀԱՅՐԸ
Բրիտանացի նկարիչ Ռիչարդ Համիլթոնը, ում անվանում էին “փոփ-արվեստի հայր” մահացել է Բրիտանիայում 89 տարեկան հասակում:
Նրա առավել հայտնի աշխատանքներից են լեգենդար The Beatles խմբի “Սպիտակ ալբոմի” շապիկը և Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի` կովբոյի կերպարով նկարը:
Աշխարոհում հայտնի Գագոսյան պատկերասրահի տնօրինությունը, իր ցուցադրություններում ներկայացնելով նաև Ռիչարդ Համիլտոնի աշխատանքները, նշում են, որ մերօրյա արվեստի աշխարհն ի դեմս Համիլտոնի կորցրեց իր առաջատար դեմքերից մեկին:
14.09.2011