
ՍԱՐԿՈԶԻԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՄՈԳՐԱՖԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա հայտնի իտալուհի կինը` Կառլա Բռունին արդեն տոնում են իրենց առաջին համատեղ երեխայի ծնունդը: Փոքրիկը, որի անունը դեռ հայտնի չէ, աղջիկ է:
Ֆրանսիայի պատմության ընթացքում, Նապոլեոնի ժամանակներից ի վեր, սա առաջին դեպքն է, որ երկրի գործող ղեկավարը զավակ է ունենում:
56-ամյա Սարկոզին նաև 3 երեխաների հայր է, իսկ 43-ամյա Բռունին 10-ամյա որդի ունի իր նախորդ ամուսնությունից:
Ծննդաբերությունից առաջ Բռունին նշել էր, որ չի պատրաստվում հրապարակել նորածնի նկարները` պատճառաբանելով, որ դա ֆրանսիացիներին դժվար թե հետաքրքրի:
Դե ինչ, շնորհավորում ենք հայտնի զույգին ֆրանսիացիներին դեմոգրաֆիայի բարելավման օրինակ ծառայելու առթիվ:
20.10.2011