
Ծնունդդ շնորհավո~ր, Եվրոպական ինտեգրացիա
Արդեն 9 տարի է անցել մեր կազմակերպության հիմնադրման օրվանից:
Շատ իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրի եվրոպական ինտեգրացիայի այս 9 տարիների ճանապարհին: Նախ Եվրոպական Քաղաքականության Հարևանության (ԵՀՔ), այնուհետև` Արևելյան գործընկերության հիմնումով ԵՄ-ն մեծացրեց իր ներկայությունը Հայաստանում մի շարք աջակցության գործիքների և ծրագրերի միջոցով: Բոլորովին վերջերս Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվեց «Շարժունակության Վերաբերյալ Գործընկերության Համատեղ Հռչակագիր», որը կխթանի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:
Դեռևս շարունակվում են քննարկումներն այն մասին, թե որքան կարևոր է մեր հավատարիմ մնալը Եվրոպական արժեհամակարգին (ինչը միշտ գտնվել է մեր ազգի ինքնության հիմքում), դեռևս շարունակվում են բարեփոխումները մի շարք բնագավառներում, այդ թվում` կրթական և արդարադատության:
Չնայած դանդաղ քայլերով, բայց մենք շարժվում ենք դեպի Եվրոպական Ինտեգրացիա: Ճանապարհը լեցուն է հաջողություններով, ինչպես նաև և բնականաբար, որոշակի անհաջողություններով: Եվ դա այն առողջ և բնական գործընթացն է, ինչի միջոցով մենք բացահայտում ենք փոքր քայլերի արվեստն ու գեղեցկությունը` վերջնական նպատակին հասնելու համար:
Որպես վերջաբան, ուղղակի կավելացնենք`
Շնորհավո~ր ծնունդդ
“Happy Birthday!
¡Feliz Cumpleaños!
Bon Anniversaire!
Buon compleanno!
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ:
Սիրով`
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ անձնակազմ