ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր` նոյեմբերի 16-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Այցի ընթացքում Քեթրին Էշթոնին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Քեթրին Էշթոնը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

16.11.2011