
ՊԱՊԱԴԻՄՈՍԸ ԿԶԲԱՂՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐԱՆՇՈՎ
Հունաստանի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադիմոսը երկուշաբթի կայցելի Բրյուսել, իսկ երեքշաբթի` Լյուքսեմբուրգ, որտեղ իր նշանակման պահից ի վեր առաջին անգամ եվրոպացի առաջնորդների հետ կանցկացնի բանակցություններ: Այդ մասին հաղորդել է վարչապետի մամլո քարտուղարությունը:
Բրյուսելում Պապադիմոսի զրուցակիցները կլինեն Եվրահանձնաժողովի ղեկավար Խոսե Մանուել Բարոզուն և Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, իսկ Լյուքսեմբուրգում` Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Սպասվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի ԵՄ և ԱՄՀ ֆինանսական օժանդակության հերթական տրանշի վերականգնումը: Վերջիններս ձգձգում են Հունաստանին ութ միլիարդ եվրո տրանշի փոխանցումը, որը պիտի լիներ դեռևս սեպտեմբերին, ինչի հետևանքնով երկիրը մի քանի շաբաթից կարող է հայտնվել դեֆոլտի մեջ:
Հունաստանի նախկին վարչապետ Գերոգիոս Պապանդրեուի որոշումը` անցկացնել հերթական տրանշի ստացման մասին ռեֆերենդում, հանգեցրեց կառավարության անկման և նոր կոալիցիոն կառավարության ձևավորման` Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին նախագահ Լուկաս Պապադիմոսի գլխավորությամբ:
21.11.2011